Իլհամ Ալիևը իր դժգոհությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին

15560262155cbf1367b644c1.16804130

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Մասնավորապես, հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, որի ժամանակ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայասատան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցի հիմնական նպատակը Հայաստանին սպառազինության մատակարարումների հարցի քննարկումն էր։

Այսօր առավոտյան տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, Պուտինի հետ հեռախոսազրույից ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ Նա նշել է նաև, որ մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով, որն էլ, ըստ Ալիևի, ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացրել: Հետաքրքրական է, որ Կրեմլի մամուլի ծառայության կողմից ևս հաղորդագրություն է տարածվել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, սպառազինության մատակարարումների շուրջ քննարկումները հիշատակված չեն։ «Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարման համատեքստում նախագահները քննարկել տարածաշրջանային խնդիրները։ Ռուսական կողմը ընդգծել է իրադրության սրմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը», — նշված էր Կրեմլի հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4367
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan