ՃՏՊ՝ Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին

ՃՏՊ

Օգոստոսի 12-ին ժամը 07:40-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Հ.-ն վարելով «Միցուբիշի-մոնտերո-սպորտ» մակնիշի ավտոմեքենան` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորները՝ Ասկերանի շրջանի բնակիչներ 2010թ.ծնված Մ.Հ.-ն և 2012թ. ծնված Մ. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը: Ս. Հ.-ն չունի վարորդական իրավունքի վկայական: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4422
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan