Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից։ Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ-ի տնօրինությունը։
Համաձայն տեղեկության ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ։ Դա պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:
«ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները», - ասված է հաղորդագրությունում։
Փաստորեն՝ այսօրվանից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաև, ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից 330 մլն կՎտժ էլէներգիա չի ստանալու` 36 ՀԷԿ-րից 30-ն Ադրբեջանի տիրապետության տակ լինելու պատճառով։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» եզրափակիչ փուլն անց է կացվել այսօր՝ օգոստոսի 31-ին
Կարդալ ավելին
Բելառուսում մահացած են գտել Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը:
Կարդալ ավելին
ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանն ու Տաջիկստանը առաջիկա երկուշաբթի օրվանից զորավարժություններ կանցկացնեն
Կարդալ ավելին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի
Կարդալ ավելին
23-ամյա հայ բռնցքամարտիկ Ժորա Հակոբյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց իր 20-րդ մենամարտը: Նա միայն մեկ անգամ է պարտվել, և դա եղել է 2018 թ-ին։
Կարդալ ավելին
Բոնի միջազգային փոխակերպման կենտրոնը (BICC) ներկայացրեց համաշխարհային ռազմականացման տարեկան ամենամյա ինդեքսը:
Կարդալ ավելին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ հանձնաժողովն ընդունեց Ուկրաինայի առաջարկած թարմացված բանաձևի նախագիծը Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ:
Կարդալ ավելին
Օգոստոսի 3-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019»
Կարդալ ավելին