Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ թարմացված բանաձևի նախագծին

f9ec2a86222bbadf9ad10f4acc8f311b

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ հանձնաժողովն ընդունեց Ուկրաինայի առաջարկած թարմացված բանաձևի նախագիծը Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ:

Կողմ է քվեարկել 67 պետություն, 82 ձեռնպահ են մնացել, իսկ 23 երկիր դեմ են եղել:

Ինչպես հայտնում է apostrophe.ua-ն, դեմ քվեարկածների թվում են եղել Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կուբան, Իրանը, Բուրունդին, Կամբոջան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Չինաստանը, Կոտ դ՛Իվուարը, Ղրղզստանը, Մյանման, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սիրիան, Ուգանդան, Զիմբաբվեն և Վենեսուելան։

Նշվում է, որ բանաձևի նախագիծը կհաստատվի միայն դեկտեմբերին Գլխավոր ասամբլեայի կողմից այն ընդունելուց հետո:

Դիտումների քանակը: 4594
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին