Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Կարդալ ավելին

"Հայաստանը մեծապես կարևորում է իր մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին միտված բազմակողմ համագործակցությանը" - Արտակ Ապիտոնյան

Սեպտեմբերի 3-4-ը ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Մինսկում մասնակցեց Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի Կարդալ ավելին

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Օգոստոսի 21-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում: Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող: Կարդալ ավելին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին

Մայիսի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին: Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂՀ, ԱՀ և ՀՀ միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ

"2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար: Կարդալ ավելին

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Այսօր՝  ԱՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։  Կարդալ ավելին