Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարություն

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ. 1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ 2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ 3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ 4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։ [video width="640" height="360" mp4="https://arcakh24.info/wp-content/uploads/2020/10/52730949_2002624319875214_5426100863225851156_n.mp4"][/video]

ԱՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված Կարդալ ավելին

Վրաստանի նախագահն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպում կազմակերպել Թբիլիսիում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպում կազմակերպել Կարդալ ավելին

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Արցախի ԱԳՆ

ԱՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ. «2020 թ. սեպտեմբերի 27-ից Կարդալ ավելին

Աշխարհում խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի կա՝ երկխոսությունը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման՝ Կարդալ ավելին

Կրեմլը հաղորդում է․ Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող Կարդալ ավելին

Անկարայի առաջին պաշտոնական արձագանքը ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության

Թուրքիան «անհամոզիչ և ոչ անկեղծ» է որակում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու՝ Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ

ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությունը անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների Կարդալ ավելին

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները: Կարդալ ավելին