ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կրակի դադարի հաստատման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Կարդալ ավելին

Երևանում դեսպանատների դիմաց լուռ ակցիա է անցկացվել Արցախի կանանց և երեխաների կողմից

Երևանում բողոքի լուռ ակցիա է անցկացվել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ – ի դեսպանատների առջև, որի մասնակիցները միջազգային հանրությունից պահանջվում են խախտել լռությունը և արձագանքել Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական ագրեսիային և դադարեցնել Արցախի դեմ իրականացվող միջազգային ահաբեկչությունը: Կարդալ ավելին

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. Արմեն Սարգսյան


Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Այդ մասին հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք է իրականացրել՝ ֆրանսիացի իր գործընկերների հետ: «10 օր մենք Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի (ANIF-ի տնօրենների խորհրդի անդամ), տեղացի լրագրողների, խորհրդարանի պատգամավորների հետ աշխատում էինք ՝բացատրելով, թե սեպտեմբերի 27-ից ի վեր ինչ է տեղի ունենում արցախա-ադրբեջանական շփման  գծում, ներկայացնում էինք նաև թե Թուրքիայի, թե վարձկանների դերը, ներգրավվածությունը, որը լիարժեք փոխում է պատկերը: Բացատրել ենք, որ հանգուցալուծման միակ իրական քաղաքական ճանապարհը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Եվ քանի որ Ֆրանսիայի խորհրդարանում մարդիկ իրականությունը արագ են հասկանում, նախագիծն այսօր առավոտյան մտավ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատ»,-ասաց Փափազյանը: Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: Փափազյանն իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիացի գործընկերներին,  որոնք իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին: Փափազյանը նկատեց, որ նույն ուղղությամբ աշխատանքներ են տանում Լոնդոնում, Հռոմում:

«Գալաքսիի» հիմնադիրների հրավերով միջազգային լրագրողների խումբը ժամանել է Հայաստան

«Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ և ընկերության հիմնադիրների հրավերով Հայաստան են ժամանել Արևմտյան Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Կարդալ ավելին

«Հույս ունեմ, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովի» ժամանակ հույս է հայտնել, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը։ Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ: «Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիայի ներգրավվածությամբ»,–ասել է Սարգսյանը։ Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին` նախագահը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: Նրա խոսքով` այս գործողությունները շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում։ Այնտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքներին։ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: Հիշեցնենք, որ «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը» նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով։ Սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

Վաղը Ժնևում ԼՂ-ում տիրող իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն այսօր հայտարարել է, որ վաղը Ժնևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան, որոնց մասնակցելու են Կարդալ ավելին

Կրեմլը հաղորդում է․ Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող Կարդալ ավելին

Անկարայի առաջին պաշտոնական արձագանքը ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության

Թուրքիան «անհամոզիչ և ոչ անկեղծ» է որակում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու՝ Կարդալ ավելին