Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար

22-24.2019թ. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին թիմեր ՀՀ-ից և ԱՀ-ից շուրջ 150 բռնցքամարտիկ: Մրցաշարը կազմակերպել էր ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիան: Առաջնության գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը: Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը (11 առաջին), 2-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցը (10 առաջին), իսկ 3-րդը Հադրութ քաղաքն էր (5 առաջին): Մարտունու մարզադպրոցը այս մրցաշարին մասնակցում էր 12 բռնցքամարտիկներով մարզիչներ Մանուշակ Դավուդյանի, Գևորգ և Գագիկ Սարգսյանների գլխավորությամբ:

Հրդեհը վնաս է պատճառել Արցախի գյուղատնտեսությանը


Տնջրե ծառի տարածքում «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումը

Հունիսի 10֊ին Հադրութ քաղաքի Տնջրե ծառի տարածքում տեղի ունեցավ «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի բացման արարողությունը: Կարդալ ավելին