ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ: Կարդալ ավելին

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ թարմացված բանաձևի նախագծին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ հանձնաժողովն ընդունեց Ուկրաինայի առաջարկած թարմացված բանաձևի նախագիծը Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: Կարդալ ավելին

ԱԱԾ-ն բացահայտել է երեք տասնյակ հայ երեխաների ապօրինի որդեգրում Իտալիայի քաղաքացիների կողմից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մի սխեմա, որով ավելի քան երեք տասնյակ հայ երեխաներ են ապօրինի որդեգրվել Իտալիայի քաղաքացիների կողմից: Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հայտնում է ԱԱԾ- ի մամուլի ծառայությունը: Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ԱՄՆ Սենատում արգելափակված է

"ԱՄՆ Սենատի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեմը (Lindsey Graham) հայտարարեց, որ արգելափակում է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ԱՄՆ Սենատում Էրդողանի հետ հանդիպումից հետո: Կարդալ ավելին

Բացահայտվել է Փաստաբանների պալատի երկու անդամների կողմից առանձնապես խոշոր չափի յուրացման դեպք

Հայաստանում բացահայտվել է հանրապետության Փաստաբանների պալատի երկու անդամների կողմից առանձնապես խոշոր չափի յուրացման դեպք: Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ՝ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ: Կարդալ ավելին

Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

Նոյեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիին։ Կարդալ ավելին

"Հայերն իրավամբ հպարտանում են իրենց հերոսներով" - Սերգեյ Լավրովը Երևանում․ Տեսանյութ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան սկսվեց Հայաստանի ազգային արվեստի պատկերասրահում`«Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմամբ: Կարդալ ավելին

Լևոն Արոնյանը արագ և կայծակնային շախմատի Grand ChessTour- ի հաղթողն է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Բուխարեստում արագ և կայծակնային շախմատի Grand ChessTour- ի հաղթողն է: Կարդալ ավելին

"Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է" - ՀՀ վարչապետ

"2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6 տոկոսով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին 65 ընկերություն): Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում: Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77 տոկոսով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4 տոկոսով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն: Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է: Այդ թվում՝ կարողացել ենք հաղթահարել վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսեւորումները",- գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: