ԵԽԽՎ բանաձևում ներառվել են ռազմագերիներին և Բերձորի հարցերը

ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ.) բանաձևը։ Այդ մասին «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջից հայտարարություն է տարածվել։ «Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հունվարի 24-ին և 26-ին ելույթ էր ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» թեմայով քննարկման ժամանակ: Գևորգյանը անդրադարձել է ինչպես Լաչինի [Բերձորի] թեմային, այնպես էլ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելուն։

Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավարին ազատ է արձակվել

Սվերդլովսկի շրջանային դատարանը Մասիս Նազարյանի նկատմամբ կրճատել է վարչական կալանքի ժամկետը` հիմք ընդունելով Նազարյանի փաստաբան Մասիս Խաչիկովիչի բողոքն ընդդեմ Կարդալ ավելին

Նշված գույքն ինձ չի պատկանում. Սեյրան Օհանյան

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Կարդալ ավելին

Նիդեռլանդների խորհրդարանը Բերձորի միջանցքի մասին բանաձև է ընդունել

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Լաչինի [Բերձոր] միջանցքի ապաշրջափակման մասին` կառավարությանը և ԵՄ երկրներին կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի [Բերձոր] միջանքի ապաշրջափակման համար։ Կարդալ ավելին

Արցախը հերթական անգամ զրկվել է գազամատակարարումից

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Կարդալ ավելին

ՀՀ կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել


Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է.ԻԻՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունն է: Կարդալ ավելին

ՀՀ ԱԽ քարտուղարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է Բերձորի միջանցքի խնդիրը


Սիմոնյանը Բերձորի հարցով դիմել է 30-ից ավել գործընկերների


Արցախի երեխաների համար շրջափակումը շարունակվում է. Վարդանյան

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Վարդանյանը` հավելելով, Կարդալ ավելին