Միրզոյանը Կասպրչիկին է ներկայացրել Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: «Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:

Իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. Շոյգու

Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը Կարդալ ավելին

ՀՀ բանկերը հրաժարվում են փոխանցել Արցախի պետական հաշվեհամարներին

Հայաստանի Հանրապետության բանկերը հրաժարվում են իրականացնել դրամական փոխանցումներ Արցախի Կարդալ ավելին

Ադրբեջանն ապացուցեց, որ ինքն է պայթյունի հեղինակը. Փաշինյան


Բաքուն հորդորում է «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»

Պաշտոնական Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս «անհիմն» հայտարարություններ չանել և «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։ Կարդալ ավելին

ՔՊ դեմ է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերը

ՀՀ Ազգային ժողովը ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի Կարդալ ավելին

Արցախը կրկին զրկվել է գազամատակարարումից

Մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Կարդալ ավելին

ՔԿ-ն զոհերի ու անհետ կորածների վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ Կարդալ ավելին

ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն օրակարգում է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, Կարդալ ավելին

Արցախը սնուցող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Կարդալ ավելին