Բաքուն հորդորում է «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»

Պաշտոնական Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս «անհիմն» հայտարարություններ չանել և «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։

Ադրբեջանի արտգործնախարարությունից պատասխանել են Հայաստանի ԱԳ նախարարության Արցախում գազամատակարարման հերթական խափանման վերաբերյալ հայտարարությանը։

«Մենք խորհուրդ կտանք Հայաստանին ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ իր զինված ուժերի դուրս բերումը տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, չհնչեցնել անհիմն և անօրինական մեղադրանքներ»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` պաշտոնական Երևանի վարքագիծը որակելով ոչ կառուցողական։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԳՆ-ն անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, գազատարի բնականոն աշխատանքի խափանումը նշել է հետևյալը.

«Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»

Դիտումների քանակը: 4073
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին