Արցախը կրկին զրկվել է գազամատակարարումից

գազ

Մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։ Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով», — նշում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը Շուշի–Զառիֆլու հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր։

Այդ օրերին խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ էին ընթանում, որոնք մինչ մարտի 16-ն անարդյունք էին։ Միջադեպի կապակցությամբ ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները հայտարարել էին, որ ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին։

Մարտի 16-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

Բնակիչներին երկնագույն վառելիքը հասանելի էր դարձել մարտի 19-ից սկսած։

Դիտումների քանակը: 4181
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին