Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՀՀ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Կարդալ ավելին

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր: Կարդալ ավելին

Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 26-ին` ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարդալ ավելին

Ադրբեջանի կրակոցների հետևանքով Գեղարքունիքի հատվածում 3 զինծառայող թեթև վիրավորում է ստացել

Հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար։ Կարդալ ավելին

ՄԻԵԴ-ը պարտադրեց Ադրբեջանին 30.000 եվրո վճարել Բադալյանին

Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Կարդալ ավելին

Երասխի դեպքերի առիթով ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է Երասխ-Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Կարդալ ավելին

Ադրբեջանի առաջատար շախմատիստը պարտվեց Մարտիրոսյանին

Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայաստանի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Կարդալ ավելին

Հայաստանի միջոցով կարելի է դուրս գալ համաշխարհային շուկա. Ալի Ռասուլիան

Հայկական շուկան Իրանի՝ սննդամթերքի և տնտեսական պարագաների արտադրմամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների համար լավ հնարավորություն է: IRNA գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Իրանի հանքերի, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլիանը։ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և կարող է իրանական ապրանքների համար տարացիկ ուղի լինել դեպի Ռուսաստան և հաշվի առնելով նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ անգամ դեպի եվրոպական երկրներ: Այս երթուղով կարելի է ապրանքներ, մեքենաշինական սարքավորումներ, ինժեներական և տեխնիկական ծառայություններ արտահանել»,- նշել է նա: Ռասուլիանը շեշտել է, որ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայություն ապահովել հայկական շուկայում, քանի դեռ իրենց մրցակիցները դա չեն արել: Ըստ պաշտոնյայի՝ հայկական շուկայում ներկայություն ունենալով, Հայաստանի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ համաշխարհային շուկա: Թեմայի առնչությամբ IRNA-ն զրուցել է նաև Հայաստանում իրանական ցուցահանդեսի կազմակերպիչներից Հասան Մորթաջի հետ: Վերջինս ընդգծել է, որ հունիսին Երևանում կայացած ցուցահանդեսը լավ է ընդունվել: Նա նշել է, որ Հայաստանը մաքսատուրքի ցածր դրույքաչափերով կարող է ապրանքներ արտահանել Կանադա, և Իրանը կարող է օգտվել այդ հնարավորությունից ու Հայաստանի միջոցով իրանական ապրանքները արտահանել Հյուսիսային Ամերիկայի երկրներ: Այս համատեքստում նա նաև կարևորել է իրանական ապրանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը:

Արցախի բյուջեի մուտքերը նվազել են 90 տոկոսով. ՀՀ֊ն հերթական աջակցությունը կտրամադրի

Այսօր ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ 2020թ–ի պատերազմից տուժած արցախցիներին Կարդալ ավելին