Հունիսի 20-ի ընտրություններին կժամանեն ԵԽԽՎ 20 դիտորդներ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20-հոգանոց պատվիրակությունը՝ հույն խորհրդարանական Գեորգիոս Կատրուգալոսի գլխավորությամբ, կժամանի Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում: ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի փոխանցմամբ՝ պատվիրակությունը կաշխատի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին: «Մինչ հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետևելը, պատվիրակությունը հանդիպելու է քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրությունում: Հաղորդվում է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն իրավական աջակցություն կցուցաբերի այցի ընթացքում: Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին Երևանում նախատեսված է դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը:

Նարեկ Սարգսյանը (Ֆրանկլին Գոնսալեսը) դատապարտվեց ազատազրկման

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որն առավել հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Կարդալ ավելին

Ադրբեջանից վերադարձվել են Տեղ գյուղի 2 բնակիչ

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, Կարդալ ավելին

Կրակոցներ սահմանին

Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանում` Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի սահմանային հատվածում, այսօր` հունիսի 10-ին, ևս փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Կարդալ ավելին

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը, մերժել` Ադրբեջանինը

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Կարդալ ավելին

Ընտրություններին կմասնակցեն միայն ՀՀ-ում գտնվողները

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում։ Կարդալ ավելին

ՀՀ ՄԻՊ-ը անթույլատրելի է համարում քարոզարշավներում գերիների վերադարձի հարցի շահարկել

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Կարդալ ավելին

Բաքվում կայացել է Վիգեն Էուլջեկյանի դատավարությունը

Բաքվում ընթանում է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկջյանի դատավարությունը։ Նրա գործը քննվում է Բաքվի ռազմական դատարանի կողմից։ Կարդալ ավելին

Ֆրանսիան ՌԴ-ի հետ սերտ կապի մեջ է հայ-ադրբեջանական լարվածությունը թուլացնելու համար

Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության թուլացմանն ու անցյալ տարի աշնանը երկու երկրների միջև հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների կարգավորմանը: Կարդալ ավելին