Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Կարդալ ավելին

Ամփոփվել են վերահաշվարկի արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ  վերահաշվարկից հետո որոշ կուսակցությունների և դաշինքների ստացած ձայներում փոփոխություն է գրանցվել։ Կարդալ ավելին

Կայացել է Ռիքերի հանդիպումը Փաշինյանի հետ


Բաքվում կայացել է Վիգեն Էուլջեկյանի դատավարությունը

Բաքվում ընթանում է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկջյանի դատավարությունը։ Նրա գործը քննվում է Բաքվի ռազմական դատարանի կողմից։ Կարդալ ավելին

Քաղաքացին ջրով շիշ է նետել Նիկոլ Փաշինյանի վրա


Սև լճի 30 տոկոսի համար չենք գնալու իրավիճակի սրման․ Փաշինյան


Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում. Մոհամմադ Զարիֆ


Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈւ-ը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։ «Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բանակցությունները շարունակվելու են չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին. «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասել է նա: Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Խորհրդարանը չընտրեց Փաշինյանին

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Կարդալ ավելին