ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

 Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը: Կարդալ ավելին

"1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%"- Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացված մուտքերի մասին։ Կարդալ ավելին

Բացահայտվել են զինկոմիսարիատի աշխատանքների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր

Այսօր, օգոստոսի 9-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների Կարդալ ավելին

"Շարժական մամոգրաֆի պայմանագիրը կնքվեց" - Արսեն Թորոսյան

"Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Կարդալ ավելին

Զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում իրականցվող բարեփոխումները հեռուն գնացող նպատակ ունեն, երկար սպասել չտվեցին: Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի դեկտեմբերին պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ փորձնական ծրագիր է սկսվելու և որի իրականացման համար հայտարարվել էր մրցույթ, հայտարարելով, որ եթե մինչև հիմա գործընթացն իրականացվում էր ԶՈՒ–ի միջոցով, ապա այսուհետ գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին: Մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից դեռ միայն «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցն է սկսել իր գործունեությունը: Մի քանի օր առաջ «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որ նրանք արդեն սկսել են պաշտպանության նախարարության զորամասերից երկուսում ճաշարանների շահագործումը: «Գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն նույն մեթոդին: Աշխարհի զարգացած և հզոր բոլոր երկրների բանակներում զինվորի հացը վստահված է մասնավորին: Ի՞նչ առավելություն կա։ Նշեմ կարևորագույները՝ որակի բարձրացում և տեսականու ընդլայնում», - նշել է Բակուր Մելքոնյանը: Նոր համակարգը թույլ է տալիս նաև ճաշարաններից լիովին վերացնել վերակարգերը։ Անձնակազմն այսուհետ չի միջամտի սննդի պատրաստման գործընթացին և կզբաղվի բացառապես մարտական նախապատրաստությամբ։ Խոհանոցային գործերով կզբաղվեն այն մասնավոր ընկերության աշխատակիցները, որը կազմակերպում է զինվորներին սննդով ապահովելու գործընթացը։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ նրանք ընդգծել են երկու կարևոր նպատակներ` 1. Ապահովել բարձր որակ և բազմազանություն, 2. Ճկուն գնումների շնորհիվ ապահովել մաքսիմալ տեղական արտադրանքի օգտագործում։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հրատարակել է հետաքրքրական ցուցանիշ, առ այն, որ ներկայումս երկրի զինված ուժերի ղեկավարությունը հասել է նրան, որ բանակի համար նախատեսված պարենամթերքի ընդհանուր ծավալի մոտ 75 տոկոսը գնվում է ներքին շուկայում։

Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 2.1%-ով

Հայաստանի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տվյալներ Հայաստանի արտաքին պետական պարտքի վերաբերյալ։ Կարդալ ավելին

Սևանյան ստարտափ` մարտկոցը լիցքավորվում է քայլելուց

Այսօր մեր կապի միջոցները միշտ մեր ձեռքի տակ են ու եթե հանկարծ մարտկոցը լիցքաթափվում է ամենակարևոր պահի, մենք խուճապի ենք մատնվում Կարդալ ավելին

Զոհվել է պայմանագրային զինծառայող

Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է Արման Արայիկի Բուլղադարյանը։ Կարդալ ավելին

Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզվող Թունջայ Ուզունդալը ձերբակալվել է

Հրանտ Դինքի՝  հայտնի ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագրի,  սպանության գործով հետախուզվող Կարդալ ավելին