ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Z3E_Mesrop

 Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը:На изображении может находиться: текст

Գիտաժողովը նախաձեռնել են Մատենադարանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Գիտաժողովի կազմակերպմանն աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, ԱՀ արտաքին գործերի նախարարությունը:

Միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն  ՀՀ-ից և Արցախից, այլև եվրոպական մի շարք երկրներից:

 Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին` ժամը 10:30-ին:

Դիտումների քանակը: 4567
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին