Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին և նվաճեց աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր:
Կարդալ ավելին
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել:
Կարդալ ավելին
Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայաստանի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Կարդալ ավելին
Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում էին հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները։
Կարդալ ավելին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։
Կարդալ ավելին
Հայկական շուկան Իրանի՝ սննդամթերքի և տնտեսական պարագաների արտադրմամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների համար լավ հնարավորություն է: IRNA գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Իրանի հանքերի, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլիանը։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և կարող է իրանական ապրանքների համար տարացիկ ուղի լինել դեպի Ռուսաստան և հաշվի առնելով նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ անգամ դեպի եվրոպական երկրներ: Այս երթուղով կարելի է ապրանքներ, մեքենաշինական սարքավորումներ, ինժեներական և տեխնիկական ծառայություններ արտահանել»,- նշել է նա:
Ռասուլիանը շեշտել է, որ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայություն ապահովել հայկական շուկայում, քանի դեռ իրենց մրցակիցները դա չեն արել: Ըստ պաշտոնյայի՝ հայկական շուկայում ներկայություն ունենալով, Հայաստանի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ համաշխարհային շուկա:
Թեմայի առնչությամբ IRNA-ն զրուցել է նաև Հայաստանում իրանական ցուցահանդեսի կազմակերպիչներից Հասան Մորթաջի հետ: Վերջինս ընդգծել է, որ հունիսին Երևանում կայացած ցուցահանդեսը լավ է ընդունվել: Նա նշել է, որ Հայաստանը մաքսատուրքի ցածր դրույքաչափերով կարող է ապրանքներ արտահանել Կանադա, և Իրանը կարող է օգտվել այդ հնարավորությունից ու Հայաստանի միջոցով իրանական ապրանքները արտահանել Հյուսիսային Ամերիկայի երկրներ: Այս համատեքստում նա նաև կարևորել է իրանական ապրանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկօրյա այցով այսօր կժամանի Հայաստան։
Կարդալ ավելին
Այսօր ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ 2020թ–ի պատերազմից տուժած արցախցիներին
Կարդալ ավելին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ
Կարդալ ավելին