Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ֊ին, որ պատասխանելու է սահմանափակումներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Կարդալ ավելին

Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժություններ, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին։ Կարդալ ավելին

Պատերազմ Արցախում 18-րդ օր


Հայկական կողմը խոցել է հակառակորդի ևս մեկ միավոր Սու-25 գրոհիչ

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջրց հայտնում է, որ. «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։»

Իրանն ուժգին հարվածներ է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ խափանելով Ղարաբաղի վրա հարձակումը

Ժամեր առաջ Իրանի տարածքում չդադարող ռմբակոծություններին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի խախտմանն ի պատասխան՝ իրանցի զինվորականները հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի տարածքին: Կարդալ ավելին

Ադրբեջանական օդուժը կրում է կորուստներ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 Կարդալ ավելին

Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ․ Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջրց հայտնում է, որ. «Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։

ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: Պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ շուտով կներկայացնեն օբյեկտիվ հսկման նյութերը:

C-400 և F-35 կործանիչ մեքենաները: ԱՄՆ-ն և Թուրքիան կրկին բանակցությունների սեղանին են․ Տեսանյութ

Անկարայում քննարկել են ռուսական С-400 տեխնոլոգիաների վաճառքը և տեղափոխումը Վաշինգտոն: Կարդալ ավելին