Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

Iran

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժություններ, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին։ Այս մասին հայտնում է tasnimnews լրատվական գործակալությունը, որն էլ հղում է կատարում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հասարակության հետ կապերի բաժնին։

Զորավարժությունների հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ «Velayat Sky-99-ի պահապանները» ծածկագրով հակաօդային պաշտպանության զորավարժությունները կսկսվեն վաղը։

Նրա խոսքով՝ զորավարժություններում, որում  կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, միտված է մարտական պատրաստվածության բարձրացմանը և ՀՕՊ հնարավորությունների կոնսոլիդացմանը։ Զորավարժությունը կներառի տարբեր տեսակի հայրենական արտադրության հրթիռային համակարգեր, ռադարներ և այլ սարքավորումներ։ Բացի դա՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում են կործանիչների, ռմբակոծիչների և ԱԹՍ թռիչքներ։

Դիտումների քանակը: 4336
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին