Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատել են երկուստեք պատրաստակամությունը՝ համագործակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ Կարդալ ավելին

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, որի ընթացքում անդարադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Կարդալ ավելին

Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի դաժանությունները ապացույցներով ներկայացվել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Կարդալ ավելին

Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Կարդալ ավելին

Արման Թաթոյանը Հայաստանում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Կարդալ ավելին

Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Շվեդիայի հանրային ռադիոյին

Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ն հաղորդում է հեռարձակել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ՝ հեռարձակելով հատվածներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Կարդալ ավելին

Ադրբեջան տեղափոխված վարձկանների ձեռքերը մինչև արմունկը արյան մեջ են. Մարիա Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում ահաբեկչական տարրերի ոչնչացման գործում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային տերության նախաձեռնած քայլերի մասին հարցադրմանը: Զախարովան նշել է. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են: Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»։

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Կարդալ ավելին