Հայտնաբերվել է ևս 9 դի. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն


Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ռուսական բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Կարդալ ավելին

Հայկական կողմին է փոխանցվել ևս 1 դի


ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն անդրադարձել են Սյունիքին և Արցախին վերաբերող հարցերին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր զրուցել են հեռախոսով։ Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է ևս 54 զոհված զինծառայողների անուններ

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրից անցել է 4-ից ավել ամիս, սակայն Արցախի Հանրապետության ՊՆ-ն շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է ևս 52 զոհված զինծառայողների անուններ

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրից անցել է մոտ 5 ամիս, սակայն Արցախի Հանրապետության ՊՆ-ն շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները Կարդալ ավելին

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է անում շուրջ 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին

Ամերիկյան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը Միացյալ Նահանգներին կոչ է անում դրամական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին՝ հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է անցյալ տարի թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Կարդալ ավելին

Սլովենյայի խորհրդարանը երկրորդ բանաձևն է ընդունել Արցախի վերաբերյալ

Ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից 120 կողմ ձայնով` միաձայն, ընդունվել է Կարդալ ավելին

Կայացել է ԱՊՀ ԱԳՆ նիստը. Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարության խախտման մասին

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը: «Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ: