Կայացել է ԱՊՀ ԱԳՆ նիստը. Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարության խախտման մասին

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը: «Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Արցախցի աղջկան ռուս խաղաղապահներն արգելեցին մուտք գործել Արցախ

Այսօր Երևանից Ստեփանակերտ ավտոբուսով տեղաշարժվելու ժամանակ ՌԴ խաղաղապահ ուժերի ստուգման կետում խնդիրներ են առաջացել։ Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է ևս 78 զոհված զինծառայողների անուններ

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրից անցել է 4-ից ավել ամիս, սակայն Արցախի Հանրապետության ՊՆ-ն շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները Կարդալ ավելին

Ադրբեջանցիները քարկոծել են հայկական մեքենաներին

Կարմիր Շուկա - Ստեփանակերտ ավտոճանապարհին այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, ադրբեջանական տրանսպորտային միջոցների շարասյունից Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրից անցել է 4-ից ավել ամիս, սակայն Արցախի Հանրապետության ՊՆ-ն շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները Կարդալ ավելին

Հայտնաբերվել է հրկիզված վիճակում

Քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի Կարդալ ավելին

Ադրբեջանը խոշտանգել է հայ ռազմագերիներին․ Human Rights Watch

2020թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական կողմն անթույլատրելի վերաբերմունք է ցուցաբերել, Կարդալ ավելին

Մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ Կարդալ ավելին

Բայրամովը կոչ է արել ճնշում գործադրել հայկական կողմի վրա

Չնայած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, Հայաստանն այդպես էլ Ադրբեջանին ականապատ դաշտերի տեղակայման քարտեզ չի տրամադրել, Կարդալ ավելին

Շմոլ գազի արտանետման հետևանքով պատանի է մահացել

Այս անգամ  շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Մարտունի քաղաքում։ ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին: Կարդալ ավելին