Գարո Փայլանի կոչը թուրքական իշխանություններին

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել միջնորդական դեր ստանձնել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման համար: «Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև լայնածավալ բախումներ են տեղի ունենում: Մեր երկիրը պետք է հրաժարվի կրակը թեժացնող կողմ լինելուց: Այս պատերազմից ոչ ոք չի շահելու, բայց տուժելու են հայ և ադրբեջանցի ժողովուրդները: Պատասխանատվություն ստանձնենք հրադադարի հաստատման համար», - Թվիթերում գրել է Փայլանը` հրապարակման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջը:

Կայացել է Արցախի և Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցությունը

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և ԱԳՆ անձնակազմի հետ: Կարդալ ավելին