Կայացել է Արցախի և Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցությունը

69673505_3545458945480276_1070612227360292864_n

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և ԱԳՆ անձնակազմի հետ:

Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները և Արցախի ԱԳՆ անձնակազմը հանգամանալից անդրադարձան արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Արցախի՝ միջազգային գործընթացներում ներգրավվածության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման և մոտեցումների համատեքստում՝ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց. «Մենք բազմիցս անդրադարձել ենք շատ էական մի հարցի, որը վերաբերում է ԼՂ սուբյեկտության ընդգծմանն ու էլ ավելի խորացմանը, բանակցությունների հանդեպ Արցախի կողմից սեփականության զգացումի ամրապնդմանը: Մեր փաստարկման մեջ մենք սրան մոտենում ենք՝ որպես շատ գործնական հարցի, որովհետև առանց Արցախի մասնակցության և ներգրավվածության իրական գործնական առաջընթացն անիրատեսական է»:

Դիտումների քանակը: 4221
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին