Կոչ եմ անում թեկնածուներին հանդես գալ ընտրությունները հետաձգելու համատեղ հայտարարությամբ

Руслан

Սիրելի եղբայրներ և քույրեր.
Դիմում եմ ձեզ կապված այն փաստի հետ, որ նեղ շրջանակի անձինք, ովքեր Արցախում յուրացրել են իշխանությունը, իրենց գործողություններով տանում են մեր հայրենիքը դեպի աղետ:
30 տարի անց մեր ազգը կրկին անգամ վտանգի տակ է, բայց այս անգամ թշնամին գտնվում է երկրի ներսում: Ներկա և նախկին իշխանություններն ամեն կերպ փորձում են պահել իշխանությունն իրենց դրածոների միջոցով:
Այսօրվա թիվ մեկ սպառնալիքը ոչ թե Ադրբեջանն է, այլ համընդհանուր թշնամին՝ կորոնավիրուսը և ազգի դավաճանները: Նախագահական ընտրությունների անցկացման դեպքում առկա է կորոնավիրուսի զանգվածային վարակի իրական սպառնալիք, մարդիկ զանգվածաբար կներկայանան ընտրություններին, ինչը զգալիորեն կմեծացնի ռիսկը: Ամենավտանգավորն այն է, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ընկերներ, ծանոթներ, հարազատներ, որոնք ծառայում են պաշտպանության բանակում: Եվ քանի որ կորոնավիրուսը տարածվում է շատ արագ տեմպերով և առաջին շրջանում (մոտ 14 օր) այն չի նկատվում, դժվար է պատկերացնել, եթե, Աստված մի արասցե, մեզնից մեկը վարակի մեր զինծառայողներին, մենք մեր իսկ ձեռքերով կարող ենք ոչնչացնել մեր բանակը, իսկ թշնամին իսկույն կօգտվի իրավիճակից և կիրագործի Արցախը գրավելու իր երազանքը:
Տարիներ շարունակ իշխանության ներկայացուցիչները ասում էին, որ սիրում են հայրենիքը և իրենց կյանքը կտան ազգաբնակչության համար, բայց հիմա պարզ է, որ բացահայտ ստում էին և շարունակում են ստել: Իշխանության պահպանման համար նրանք պատրաստ են զոհաբերել ոչ միայն բանակի մարտունակությունը, այլև մեր երկրի անվտանգությունը, և դա ստորության ամենավերին աստիճանն է:
Այժմ մենք գիտենք և կարծում եմ, ամեն ինչ ակնհայտ է, թե ովքեր են այն շրջանակը, ում համար իշխանությունը, աթոռը ավելի կարևոր է, քան երկրի անվտանգությունը, մեր երեխաների, հարազատների և ընկերների կյանքն ու առողջությունը, և ամենակարևորը` մեր բանակի բարեկեցությունը: Արցախի ճակատագիրը, մեր զինվորի և սպաների բարեկեցությունն ու առողջությունը մեր ձեռքերում է:
Կոչ եմ անում ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներին, որոնց համար առաջնայինը երկրի անվտանգությունն է ու ազգաբնակչության կյանքն ու առողջությունը, մի կողմ դնել քաղաքական շահերը և հանդես գալ Արցախում արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները հետաձգելու համատեղ հայտարարությամբ:
Համատեղ հայտարարության կոչին համաձայն թեկնածուներին առաջարկում եմ այսօր մինչև ժամը 19:00 պաշտոնապես հաստատել իրենց համաձայնությունը, որից հետո կհամաձայնեցնենք հանդիպման վայրը և ժամը, որտեղ կքննարկենք համատեղ հայտարարության տեքստը:

Ռուսլան Իսրայելյան

Դիտումների քանակը: 5040
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին