ՄԱՐՏԻ 27-Ը ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

91199230_1396778680527344_8316017709758283776_n

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի շնորհավորանքը Թատրոնի միջազգային օրվա առիթով.
«Ջերմորեն շնորհավորում եմ մեր թատերական գործիչներին, թատրոնի նվիրյալներին ու թատերասեր հանրությանը:
Թատրոնը մարդկության ստեղծած թերևս մեծագույն արվեստն է՝ ինտելեկտուալ ու միաժամանակ անչափ զգայական, հուզող ու ապրեցնող: Թատրոնը տակնուվրա է անում մարդու հոգին ու միտքը, այնուհետ երանելի հանգստություն բերելով՝ թռիչք պարգևում : Թատրոնը մեզ համար հոգևոր արժեքների պահպանման, զարգացման ու տարածման, ինչպես նաև հայապահպանության օջախ է:
Արցախյան թատրոնն ունի հարուստ ավանդույթներ ու կենսագրություն, ունեցել է և այսօր էլ ունի նվիրյալներ, ովքեր արհամարհելով վտանգ ու անհարմարություն, բազում դժվարություններ հավատարիմ են մնացել թատրոնին ու հանդիսատեսին:
Այսօր ունենք վերածնված ու կենսունակ թատրոն, որի արմատներն ամուր են, ճյուղերն էլ՝ ծաղկած: Սիրելի ՛ թատերական գործիչներ, ձեր նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մարդիկ վերադառնում են թատրոն, թատրոնն էլ՝ մարդկանց սրտեր:Շնորհավորում եմ ձեզ, մաղթում բազում հաջողություններ, նոր ներկայացումներ, հրաշալի բեմեր: Եվ ամենակարևորը, մաղթում եմ ամենամոտ ապագայում վերադառնաք ձեր «հայրական տուն» ու վայելեք ձեր հանդիսատեսի անդավաճան սերը:»

Դիտումների քանակը: 4297
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին