Կարգելվի մանրածախ առևտուր իրականացնող վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառք

“Սիրելի հայրենակիցներ,

Երեկ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ, 115 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2022 թ. հունվարի 1-ից արգելվում է մանրածախ առևտուր իրականացնող վաճառողի

կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների):

Խոսքը տարեկան ավելի քան 3500 տոննա մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակների մասին է, որոնք մենք ամեն օր դեն ենք նետում, և որոնց քայքայումը բնության մեջ տևում է հարյուրավոր տարիներ, ինչի հետևանքով քաղցկեղածին միկրոպլաստիկը մտնում է սննդային շղթա և կենդանիների, թռչունների ու ձկների միջոցով՝ նաև մարդու օրգանիզմ: Սրան գումարած նաև տարածքների ախտոտման հետ կապված խնդիրներն իրենց ենթախնդիրներով (տուրիստականից մինչև բնապահպանական ու գյուղատնտեսական):

Օրենքն ուժի մեջ է մտնելու ավելի քան մեկ ու կես տարի անց, բայց ոչինչ չի խանգարում, որ այսօրվանից իսկ, թեկուզ աստիճանաբար, հրաժարվենք պլաստիկե տոպրակներից և օգտագործենք թղթե, կտորից, կամ, շուտով արդեն, կենսաքայքայվող պլաստիկից տոպրակներ: Նույն տրամաբանությամբ առաջարկում եմ նաև պլաստիկե շշերի փոխարեն, առկայության դեպքում, նախապատվությունը տալ ապակե շշերին”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Արման Եղոյանը:

Դիտումների քանակը: 4468
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին