Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի Հայաստան կատարած այցի ամփոփումը․Տեսանյութ

Безымянный

“Ահա այսպես է ամփոփել Հայաստան կատարած իր այցը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Հիմնական շեշտադրումները՝

1.  Հեղափոխական դինամիկան նոր հնարավորություններ է բացել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար

2․ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ջանքերը ստեղծել 
անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ

3․ Ի ճանաչումն Հայաստանի կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու ջանքերի, Եվրամիությունը գրեթե կրկնապատկել է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը 2019-ին, որը հիմնականում կուղղվի ենթակառուցվածքային զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանը

4․ ԵՄ-ն ոգևորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում անցած մեկ տարվա զարգացումներով, բայց նաև կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մտահոգությունները վերջին շրջանում շփման գծում և հռետորաբանության մեջ (հասկանալի է, թե ու՛մ) արձանագրված էսկալացիայով

5․ «Պարոն վարչապետը, ես ոգևորված եմ ձեր առաջնորդության ներքո արձանագրված առաջընթացով, և վստահեցնում եմ, որ ԵՄ-ն կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ»

6․ Հայաստանի հազարամյա ազդեցությունը Եվրոպայի մշակույթի վրա անջնջելի հետք է թողել

7․ Հայաստանը՝ ազատություն տենչող իրական մարդկանց երկիր (Հայաստանից հրապարակված վեց լուսանկարների վերնագիր)

Ի հակադրություն սրա, առաջարկում եմ դիտել նաև մեր հարևան երկիր կատարած այցի ամփոփիչ տեսահոլովակը (լուսանկարներ չկան) և ուշադրություն դարձնել այնտեղ արված շեշտադրումներին ու տոնայնությանը:
=> Իր աշխարհագրական դիրքով եզակի մի երկիր, որ նայում է արևելքին և արևմուտքին, ում պատրաստ են աջակցել օրենքի գերակայության հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում, երկիր որտեղ ժամանակին հռոմեացի լեգիոներները ժայռապատկերներ են թողել, ինչը վկայում է, որ այդ երկիրը Եվրոպայի համար նշանակալի տեղ/դիրք է զբաղեցրել”,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Արման Եղոյանը:

Դիտումների քանակը: 4365
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին