ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ:
Կարդալ ավելին
Հայկական ռազմարդյունաբերական ընկերություններնը պատերազմական այս օրերին աշխատում են ուժերի գերլարումով։
Կարդալ ավելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Կարդալ ավելին
Հայաստան համահայկական հիմնադրամը հայտնում է. «Համազգային ջանքերի համախմբում. Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավն արդեն Հայաստանում է։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ (մանրամասն հաշվետվությունը՝ շուտով)։ Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը»:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը զրուցել են Մոսկվայում հոկտեմբերի 9-10 կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության բոլոր դրույթները խստորեն կատարելու անհրաժեշտությունը:
Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջից դիմել է ժողովրդին, գրելով
«Սիրելի երևանցիներ, Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ:
Կարդալ ավելին
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել գերմանական ZDF հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է ստեղծված իրավիճակին ու կատարել որոշ
Կարդալ ավելին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կարդալ ավելին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ»: