Հայկական ռազմարդյունաբերությունն այսօր․ Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյան
Հայկական ռազմարդյունաբերական ընկերություններնը պատերազմական այս օրերին աշխատում են ուժերի գերլարումով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածվող այն հարցերին, թե ինչ վիճակում է հիմա երկրի ռազմարդյունաբերությունը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։

Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։»
Հակոբ Արշակյանը նշել է, որ առավել մանրամասն տեղեկություններ չի կարող հաղորդել։ Նախարարի խոսքով՝ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ արվում է մի քանի անգամ ավելին, քան ծրագրված էր, որպեսզի օր առաջ զինտեխնիկան հասանելի դառնա զինված ուժերի համար։
Դիտումների քանակը: 3988
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին