Թշնամին կրակել է Սարուշենի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Կարդալ ավելին

Ադրբեջանցիներն Ամարասի հովտում կրակ են բացել հայկական տրակտորների ուղղությամբ

Դեկտեմբերի 10-ին և 11-ին ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող սարուշենցիների տրակտորների ուղղությամբ։ Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակել են գյուղաշխատանքներ կատարող սարուշենցիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Միջադեպից օրեր անց ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը անդրադարձել է ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում տեղի ունեցածին։ Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի ուղղությամբ

Այսօր` ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի ուղղությամբ, սակայն Արցախի ոստիկանությունը կրակոցների մասին հաղորդում չի ստացվել։ ԱՀ ներքին գործերի նախարարության հայտնած տեղեկությամբ հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է։ Բացի այդ ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերն ավելի են ուժեղացվել։ Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։ Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։ «Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։ Նրա խոսքով նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց այդ օրը գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։ Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։

Մահացել է ևս 1 անձ: Սեպտեմբերի 26-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 429-ով` հասնելով 49072-ի


Արցախում սեպտեմբերի 26-ի դրությամբ գրանցվել է 17 նոր կորոնավիրուսային վարակի դեպք:


Արցախում սեպտեմբերի 25-ի դրությամբ գրանցվել է 10 նոր կորոնավիրուսային վարակի դեպք:


Մահացել է ևս 2 անձ: Սեպտեմբերի 25-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 392-ով` հասնելով 48643-ի


Արցախում սեպտեմբերի 24-ի դրությամբ գրանցվել է 9 նոր կորոնավիրուսային վարակի դեպք:


Մահացել է ևս 3 անձ: Սեպտեմբերի 24-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 374-ով` հասնելով 48251-ի