Արցախում սեպտեմբերի 26-ի դրությամբ գրանցվել է 17 նոր կորոնավիրուսային վարակի դեպք:

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք

: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը Շուշիի, 1-ը Դաշուշենի, 2-ը Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ ՀՀ քաղաքացի:
Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:
Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 1 քաղաքացի:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 421 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 4-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 5-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 226-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 25-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ, 1-ը Չարեքտարի համայնքի քաղաքացի, 14-ը Մարտակերտ քաղաքի բնակիչ,  10-ը Մարտակերտի շրջանի (Գետավան, Չափար) քաղաքացիներ, 5-ը Մարտունի քաղաքի բնակիչ, 3-ը Շուշիի շրջանի բնակիչներ, 10-ը Շուշի քաղաքի բնակիչ, 4-ը Ասկերան քաղաքի բնակիչներ, 12 -ը Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակիչներ, 3-ը Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչներ, 1-ը Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ, 1-ը Ճարտար քաղաքի բնակիչ, 1-ը Բերձոր քաղաքի բնակիչ, 9-ը  Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի բնակիչներ, 3-ը Իվանյան համայնքից, 1-ը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 1-ըԱսկերա նի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ, 2-ը Մարտու նու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչ, 2-ը Մարտունու շրջանի Սոս բնակիչ, 1-ը Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, 1-ը Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչ, 2-ը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ և 20-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 338 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 4717
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին