ՃՏՊ` մահվան ելքով
Ստեփանակերտ - Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում:
Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:
Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել են գետից:
Ցավոք վարորդի կյանքը փրկել չի հաջոցվել։ Վերջինս Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ա.-ն է, ով ծնվել է 1987թ.: