ԹԱՐՄԱՑՎԱԾ. Տեխնածին պատահար-ՃՏՊ

107942235_3474789935888790_7766887966776789006_o

Երեկ՝ հուլիսի 9-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին ,,Փարոս,, հյուրանոցի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ։

Իրար են բախվել Շուշիի քաղաքի բնակիչ Առնոլդ Հովսեփյանի (ծնվ․.1985թ․) վարած ,,Ford Tranzit,, 36 NN 698 պ/հ և Ասկերան քաղաքի բնակիչ Բորիս Դանիելյանի (ծնվ.2000 թ.) վարած ,,Volkswagen Golf,, մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենաները:

ԱԻՊԾ փրկարարներին հաջողվել է վթարված ավտոմեքենաներից ժամանակին դուրս բերել տուժածներին և Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարների հետ ցուցաբերել համապատասխան օգնություն:

ՃՏՊ-ի հետևանքով ,,Ford Tranzit,, 36 NN 698 պ/հ ավտոմեքենայի տուժածներ՝ վարորդ Առնոլդ Հովսեփյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ ,,Հանրապետական բժշկական կենտրոն,, ՓԲԸ, իսկ նույն մեքենայի ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանը (ծնվ.2007 թ.) թեթև մարմնական վնասվածքներով ՝ ,,Արևիկ,, մանկական բուժմիավորում ՓԲԸ –ը:

ՃՏՊ-ի հետևանքով ,,Volkswagen Golf,, մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենայի տուժածներ՝ վարորդ Բորիս Դանիելյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, իսկ նույն մեքենայի ուղևորներ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Վահե Ծատրյանը (ծնվ.2000թ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Բաբայանը (ծնվ.1999թ.) տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են ,,Հանրապետական բժշկական կենտրոն,, ՓԲԸ:

📌Ըստ բժիշկներից ստացված տեղեկության (հուլիսի 10 ժամը՝ 10։50 տվյալներով)՝ տուժածներ Բորիս Դանիելյանի, Առնոլդ Հովսեփյանի և Արմեն Բաբայանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Վահե Ծատրյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր, Հայկ Սարգսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Դիտումների քանակը: 4539
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին