ՃՏՊ` մահվան ելքով

Ստեփանակերտ - Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում: Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել են գետից: Ցավոք վարորդի կյանքը փրկել չի հաջոցվել։ Վերջինս Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ա.-ն է, ով ծնվել է 1987թ.:

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Տեխնածին պատահար-ՃՏՊ

Երեկ՝ հուլիսի 9-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին ,,Փարոս,, հյուրանոցի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ։ Կարդալ ավելին

ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին

Այսօր ժամը 14:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։ Կարդալ ավելին