Ադրբեջանի ՊՆ-ն պատերազմում կրած կորուստների նոր ցուցակ է հրապարակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Կարդալ ավելին

Թուրքիան հայտնում է ադրբեջանական 6000 զոհերի մասին

Թուրքիական TRT ռուսալեզու լրատվական գործակալության փոխանցմամբ Թուրքիան օգնություն է ուղարկել 2020թ. պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների ընտանիքներին։ Կարդալ ավելին

Թուրքական հեռուստաալիքը սխալմամբ ներկայացրել է ճշմարտությունը

Թուրքական պետական հեռուստաընկերությունը՝ TRT-ն, ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումները Արցախում, սկանդալային վրիպում է թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատել և սոցցանցում կիսվել է այդ տեսագրությունից վերցված լուսանկարով։ Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված է եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիականների վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։ Նշյալ դրվագը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և սոցիալական մեդիայում։ Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը նույնպես իրենց վրդովմունքն են հայտնել՝ այս դիպվածը համարելով խայտառակություն։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։ Այսպիսով թուրքական պետական հեռուստաընկերությունը արցախյան պատերազմի այս ողջ ընթացքում 1-ին անգամ, թեկուզև պատահաբար, ներկայացրեց ճշմարտությունը, որը խիստ վրդովեցրեց թուրք հասարակությանը։