Տարածաշրջանային կայունության կարևոր հիմքերից է ԼՂ հարցի հիմնովին լուծումը. Փաշինյան

Փաշինյան

Տարածաշրջանային կայունության ամենակարևոր կետերից մեկը ԼՂ հիմնահարցի հիմնովին լուծումն է։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ հարցի լուծման համատեքստում պետք է այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովված և երաշխավորված լինեն։ Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միայն մեկ միջանցքի մասին է խոսք գնում` Լաչինի միջանցքի»,–ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով` ԼՂ–ում ստեղծված հետպատերազմական իրավիճակը` տեղահանվածների խնդիրների, գերիների վերադարձի, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական հուշարձանների ճակատագիրը ՀՀ-ի օրակագում է։

«Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից»,-մեկ անգամ ևս շեշտեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ–ում ապրող հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն ու հավելեց՝ լավ կլիներ ՄԱԿ–ի հումանիտար ծառայությունն այցելեր ԼՂ, որպեսզի տեղում իրավիճակը գնահատեն։

Դիտումների քանակը: 3984
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին