Տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններն ընդունելի չեն

ՒԻՀ

Իրանի համար անընդունելի են տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունները, Թեհրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում շեշտել է Իրանի իսլամական հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։

Ինչպես տեղեկացնում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը, խոսելով տարածաշրջանի իրադրության սրման մասին` Ռայիսին ընդգծել է եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը։

«Եռակողմ համաձայնագրին հավատարիմ լինելը և երկխոսության ու դիվանագիտական ուղիներով մնացած հարցերի լուծումը կովկասյան տարածաշրջանում անվտանգությունը վերականգնելու համար լավագույն միջոցն է»,– նշել է նա։

Ռայիսին երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է որպես պատմական և խորը՝ ընդգծելով Երևանի և Թեհրանի միջև կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին տեղեկացրել է շփման գծում տեղի ունեցած վերջին բախումների մասին:

Նա գոհունակություն է հայտնել Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը կարող է աջակցել երկու երկրների միջև ապրանքների տարանցմանն ու ընդլայնել ենթակառուցվածքների՝ տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը։

Դիտումների քանակը: 3975
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին