Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով

ՀՀ դիրքերից մեկում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով»,– նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև նշում է, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Դիտումների քանակը: 4026
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին