Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է․ Քիումարս Հեյդարի

Քիումարս Հեյդարի

Իրանի զինված ուժերն ամեն ինչ կանեն իրենց սահմանների անվտանգությունն ապահովելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները։ Mehrnews լրատվական գործակալությանն այս մասին ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին՝ անդրադառնալով Ղարաբաղում ռազմական գործողություններին, որոնց մի մասը տեղի է ունենում Իրանի սահմանների մոտ։ Ինչպես հայտարարել է գեներալը, Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում կողմերին հակամարտությունը կարգավորել երկխոսության ճանապարհով։

«Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը։ Մենք դա չենք հանդուրժի», — նշել է գեներալը։

Հեյդարիի խոսքով՝ իրանական բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու նպատակով:

Նա վստահեցրել է, որ երկրի հյուսիս-արևմտյան սահմանների համար վտանգ չկա, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել իրանցի ժողովրդին։

«Իրանը շատ ընդհանրություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Մենք երկու երկրներին խորհուրդ ենք տալիս հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել պետական սահմանները և քաղաքական կարգավորման ճանապարհով լուծել իրենց խնդիրները», — հավելել է ցամաքային զորքերի հրամանատարը:

Դիտումների քանակը: 4288
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին