Տարեց կինն ինքնասպանություն է գործել

20220201_145806

Այսօր Ստեփանակերտում 81-ամյա մի կին է ինքնասպանություն գործել` պատշգամբից իրեն ցած նետելով։ Այդ մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից։

«Այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։

Դիտումների քանակը: 4574
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին