ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհատվածում

ՃՏՊ

Հունիսի 23-ին ժամը 20:00-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ 9-րդ կմ վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Համաձայն ԱՀ Ոստիկանության տարածած հայտարարության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Ի․-ն (1991թ. ծնվ.) իր վարած «Volkswagen golf 3» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել:

Հայտնի է, որ ավտոմեքենայով վարորդ Ա. Ի․-ին և ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Ի․-ին (1997թ.ծնվ.) մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ: Իսկ ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ․ Ի․-ին (2018թ.ծնվ.), Դ․ Ի․-ին (2019թ.ծնվ.) և Մ․ Ի․-ին (2021թ.ծնվ.) տեղափոխել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության Դ․ Ի․-ն ստացել է աջ ձեռքի ամրակի կոտրվածք, իսկ մյուսների վիճակները գնահատվել է բավարար:

Դիտումների քանակը: 4140
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին