Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա և հորդորում են պահպանել անվտանգության կանոնները` մնալով ապաստարաններում։
«Ստեփանակերտի հարգելի քաղաքացիներ,
Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:
Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան