«Տաշիր» ընկերությունների խումբն պլանավորում է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զարգացման գործում մոտ 800 մլն դոլար ներդնել:Այդ մասին Երևանում կայացած հայ-ռուսական գործարարական համաժողովի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր ու նախագահ Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը նշեց, որ երկրների ու ժողովուրդների միջև վաղեմի երկկողմ կապերը մեծապես օգնում են Հայաստանում ռուսական բիզնեսի աշխատանքին։
Ընկերությունը պատրաստվում է մինչև 600 միլիոն դոլար ներդնել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի արդիականացման մեջ («Տաշիրը» կառավարում է Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցը, ինչպես նաև Սևան-Հրազդանի ՀԷԿ–երի կասկադն ու Հրազդանի ՋԷԿ-ը):
Կարապետյան ընդգծեց, որ միաժամանակ անհրաժեշտ է աջակցել նաև նոր արտադրություններին, որոնք կապահովեն աշխատատեղերով ու նոր տեխնոլոգիաներ կստեղծեն, կբարձրացնեն մասնագետների որակավորումը:
Այդ նպատակով մոտ 50 մլն դոլար կհատկացվի։ Եվս 30 միլիոն «Տաշիրը» մտադիր է ներդնել երիտասարդական ձեռներեցության զարգացման գործում։
«Մենք շարունակելու ենք Արցախի զարգացման ծրագրերը, առանց որի Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել։ Այստեղ մենք ևս մոտ 50 մլն դոլար կներդնենք», — նշեց Կարապետյանը։
Այսպիսով, համաժողովի մասնակիցները ոչ թե հորդորում են գումար հավաքել բարեգործության համար, այլ առաջարկում են ներդրումներ կատարել արդյունաբերության, տեխնոլոգիաների ու ենթակառուցվածքների մեջ ու իրենք էլ օրինակ են ծառայում։ Իր խոսքն այսպես ամփոփեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը:
Թողնել պատասխան