Թաթոյանն այցելել է գերությունից վերադարձած անձանց

FB_IMG_1607612444894

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։

ՄԻՊ տարածած հաղորդագությունում նշված է նաև, որ այցի մանրամասները չեն հրապարակվելու։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  խաղաղապահների միջնորդությամբ երեկ երեկոյան Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ։ Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։

Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ հայկական կողմին դեռևս անհայտ հանգամանքներում։

Դիտումների քանակը: 4296
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին