Թբիլիսիում հայ համայնքն ի պաշտպանություն Արցախի ցույց է արել

Թբիլիսի

Հունվարի 27-ին «Վրաստանի երիտասարդական միության» մի խումբ անդամներ Վրաստանի հանրային հեռուստաալիքի մոտ պիկետ են անցկացվել՝ բողոքելով Արցախի Հանրապետության շրջափակման հարցում Վրաստանում գործող հիմնական լրատվականների լռության դեմ։ Այդ մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասրարկական կազմակերպությունը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, դեկտեմբերի 26-ին, «Րաֆֆի» ուսանողական միության անդամները Վրաստանում գործող մոտ 20 խոշոր ԶԼՄ-ներին են փոխանցել պատմական գրքեր Արցախի մասին, ՄԱԿ-ի տասնյակ երկրների ներկայացուցիչների, նաև այլ առաջատար երկրների արձագանքը՝ ուղղված Ադրբեջանին և «Վրաստանի հայ համայնքի» բաց նամակը՝ կոչ անելով հասարակությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում 120 հազար մարդու՝ Ադրբեջանի կողմից նպատակաուղղված ցեղասպանության մասին։

«Ցավոք, պետք է նշել, որ բացի մի քանի լրատվականի, հիմնական խոշոր լրատվամիջոցները նախընտրել են լիարժեք չլուսաբանել տեղի ունեցողը»,- նշում են ՀԿ-ից։

Հավելենք նաև, որ մի քանի օր առաջ, հայ երիտասարդները Թբիլիսիի տարբեր կամուրջներին Արցախի շրջափակման վերաբերյալ մեծ պաստառ են փակցրել՝ գրավելով Թբիլիսիի բնակիչների ուշադրությունը։

Թբիլիսիում հայ համայնքն ի պաշտպանություն Արցախի ցույց է արել

Դիտումների քանակը: 3951
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին