Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն։
Արարողությանն իր մասնակցությունը բերեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը, շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։
Ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։
Այնուհետև, թբիլիսահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ գիրք նվիրելու տոնի շրջանակներում ներկաներին նվիրվեցին գրքեր։
Միջոցառումները շարունակվեցին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում։
Թողնել պատասխան