Թբիլիսիում նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը

87309662_1631311770344759_5344382420940488704_o

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն։На изображении может находиться: 6 человек, люди стоят

Արարողությանն իր մասնակցությունը բերեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը, շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։

На изображении может находиться: 1 человек, стоит, гуляет, дерево, растение и на улице

Ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։

На изображении может находиться: 3 человека, люди стоят, дерево и на улице

Այնուհետև, թբիլիսահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ գիրք նվիրելու տոնի շրջանակներում ներկաներին նվիրվեցին գրքեր։

Միջոցառումները շարունակվեցին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում։

Դիտումների քանակը: 3759
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին